Պարոն Ռուբինյան, նիստը վարողի պարտականությունն է հավասարաչափ վերաբերմունք ցույց տալ՝ ըստ օրենքի։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Քննարկվող թեման մնում է քննարկվող թեմա։ Երբ շեղվում եք այդ թեմայից, սա բերում է ոչ միայն հարցի քննարկումից շեղելու, ըստ էության հարցը չներկայացնելու, հանրությունն այդ քննարկվող հարցի վերաբերյալ հավուր պատշաճի տեղեկատվություն չունենալուն, այլ նաև հավելյալ նոր լարվածություն է ստեղծում, որը չի կարող ի օգուտ լինել քննարկվող հարցի շրջանակում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը