28 10 2021

Զավեշտ. ադրբեջանամետ իշխանությունը մեղադրում է ընդդիմությանն ադրբեջանական քարոզչամեքենայի նյութեր տարածելու մեջ

Զավեշտ. ադրբեջանամետ իշխանությունը մեղադրում է ընդդիմությանն ադրբեջանական քարոզչամեքենայի նյութեր տարածելու մեջ

Երեկ ԱԺ -ում քայլիստ պատգամավորուհի Նազելին պատասխանելով ընդդիմադիրներից մեկին նրան «հիշեցրեց» իրենց լրատվամիջոցներում «ադրբեջանական քարոզչամեքենայի նյութերի մասին»... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Զավեշտը նրանում է, որ Նազելին է անում այսպիսի հայտարարություն... Այն իշխանության ներկայացուցիչը, որի քաղաքական թիմի անդամների հակահայկական զառանցանքները դառնում են ադրբեջանական, իսկ ավելի ճիշտ է ասել, ալիևյան գրպանային ԶԼՄ-ների անենաընթերցված և ամենամեկնաբանվող նյութերը...

Ընդամենը երկու օրինակ... Ալիևյան ամենասիրելի haqqin. az կայքի համար ուղղակի նվեր էր, երբ Նիկոլ Անհողը կառավարության նիստին բացատրում էր, որ Գորիս-Կապան ճանապարհին ազերիների բեսպրեդելին նա չի կարող արձագանքել, որովհետև...... Համոզված եմ, ադրբեջանցիներն իրենց արարքները չէին կարող այդպես արդարացնել ինչպես արեց դա կապիտուլյանտ Նիկոլը...

Ալիևյան մեկ այլ՝ minval. az կայքն էլ հրճվանքով մեջբերում էր ԱԺ նախագահ Ալենի հակահայ հայտարարությունները, թե Ադրբեջանում մեր գերիներին վատ չեն վերաբերվում և, որ Հայաստանի ՄԻՊ-ի զեկույցը կեղծ է...

Կարող եմ այսպիսի հարյուրներով օրինակներ բերել...

Նիկոլ Անհողի, Ալենի, Նիկոլի քավորի և դրա եղբոր ու շատ այլ քայլիստների հակահայ և Հայաստանին դեմ «հայտարարությունները» հրապարակվում են նաև ազերիական տասնյակ այլ կայքերի կողմից ևս՝ արժանանալով ազերիների բուռն հրճվանքին...

Ի գիտություն քայլիստ պատգամավորուհու ասեմ, որ հենց Նիկոլ Անհողի և նրան սպասարկողների պատճառով է, որ մեր հայրենակիցների մեծ մասը սկսել է հավատալ ադրբեջանական ԶԼՄ-ներին, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքի վերաբերյալ, ցավոք, ինչպես հիմա պարզվեց, ճիշտ տեղեկատվությունը հենց ադրբեջանցիներն էին տալիս... Մինչ կեղծարար և ստախոս գեղցի Արծրունը և ՊՆ-ի Շուշոն կեղծ քարտեզներով դեռ հոկտեմբերի վերջին մեզ համոզում էին, որ Հադրութը մերն է, ադրբեջանական ԶԼՄ-ները և թելեգրամյան ալիքները դեռ հոկտեմբերի սկզբին էին հրապարակում Հադրութի գրավման մասին լուրերը և տեղադրում տեսանյութեր քաղաքից...
Նիկոլ Անհողի, Ալենի հակահայ հայտարարությունները ադրբեջանցիներն օգտագործում են տարբեր ատյաններում և հարթակներում մերոնց բերված փաստարկները հերքելու համար...

Ի դեպ, Նիկոլ Անհողին հաջողվեց այնպես վարկաբեկել ԱԱԾ-ին, և ՊՆ-ին, որ գործը հասել է նրան, որ օրինակ՝ արդեն սորոսական Դանիելն է հերքում ՊՆ-ին՝ վերջինիս մեղադրելով կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ...

Հ.Գ. Ուղղակի զավեշտ է, երբ քայլիստները չեն տեսնում իրենց «աչքի գերանը» և մատնանշում են դիմացինի «աչքի շյուղը»...»,- գրում է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ