27 10 2021

Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել

Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանն այսօր՝ հոկտեմբերի 27–ին,  աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը  հաստատել է փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանը։

Նշենք, որ Դավիթ Գեւորգյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ