27 10 2021

Ազգային Ժողովում հարց ու պատասխանի ժամ է. Ուղիղ



Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 18 հարց: Նախօրեի նիստում խորհրդարանը քննարկել է «Հիշատակի և տոների մասին» օրենքի փոփոխությունները, որով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը: Բացի այդ, քննարկվել է նաև ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջարկված «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում: Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ