26 10 2021

Թշնամուն քննադատող օմբուդսմանի դեմ պայքարում են ՊՆ-ն ու ԱԽՔ-ը․ Արամ Վարդևանյան



Վիգեն Խաչատրյանի խոսքով ստացվում է, որ ով, ինչից շատ խոսում է, ուրեմն հենց դրա հետ առնչություն ունի։ Երեք տարվա ընթացքում և մինչ այդ Նիկոլ Փաշինյանը խոսում է թալանից, լափամանից և նորից թալանից, հիմա Վիգեն Խաչտարյանի տրամաբանությամբ ստացվում է դրա հետ կապ ունի։ ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Մենք շատ հաճախ խոսում ենք, որ պետք է մեր հայտարարությունները լինեն այնպիսին , որ թշնամին դրանից չօգտվի, հիմա ո՞նց  կմեկնաբանեք, որ ՀՀ ՄԻՊ-ը բացառապես ՀՀ շահերից բխող հայտարարարություն է անում, կոշտ քննադատում է թշնամուն և հակառակորդին, բայց այդ հայտարարության դեմ պայքարում է ՊՆ-ն մեկ էլ ԱԽՔ-ը։ Հիմա այս պայմաններոմ, այդ պայքարի արդյունքերը հայտնվուն են Haqqin.az-երում։ Դա շատ վատ է»,- ասաց Վարդևանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ