26 10 2021

Իշխանությունները հերթական պարտությանն են տանում հայ ժողովրդին․ Արեգնազ Մանուկյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր արեգնազ Մանուկյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ կորոնավարակի թեմային՝ նշելով, որ  Հայաստանի իշխանությունները հերթական պարտությանն են տանում հայ ժողովրդին։ Տապալվել է կորոնավարակի դեմ պատերազմն՝ իր բոլոր փուլերում։

  «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1–ից աշխատողներին պարտադրված է պատվաստված լինելու հավաստագիր կամ բացասական պատասխանով թեստի հանձնման փաստաթուղթ ունենալ։ Հակառակ դեպքում պատժիչ գործողություններ և տուգանք է կիրառվում։ Եվ սա այն իշխանությունն է, որը ձևավորվել է «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով։  Ըստ իս՝ մարդկանց չպատվաստվելու պատճառներից մեկն այն է, որ նրանք չեն վստահում այս իշխանությունների նախաձեռնություններին»,-ասաց պատգամավորը։

 Շարունակելով խոսքը, Արեգնազ Մանուկյանը ներկայացրեց հետևյալ  առաջարկները․

«Հիվանդացած լավացածների համար ճիշտ կլինի սահմանել մեկանգամյա ներարկումով պատվաստանյութերի ապահովում:  Հաջորդ առաջարկը․ քանի որ հիմնական ռիսկային գոտում տարեց մարդիկ են, ապա նրանց պատվաստումն անհրաժեշտություն է։ Թոշակառուների պատվաստումը խրախուսելու համար պետք  է ֆինանսական շահագրգռվածություն առաջացնել։ Օրինակ՝ պատվաստվելու դեպքում նրանք պետք է միանվագ ստանան 10.000 դրամ։ Այս մեթոդը տարբեր երկրներում կիրառվում է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ