26 10 2021

Էրդողանը մեկնել է Ադրբեջան

Էրդողանը մեկնել է Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով կլինի Ադրբեջանում, հայտնում է Sputnik Азербайджан-ը:

Նշվում է, որ Էրդողանը եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը կմասնակցեն Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացման եւ Զանգելանում «խելացի Ագրոպարկի» հիմնարկեքի արարողություններին:

Ալիևի հետ հանդիպման օրակարգում երկկողմ հարաբերությունների քննարկումն է, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ընթացիկ գործընթացների վերաբերյալ կարծիքների փոխանակումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ