25 10 2021

Բարձր գնաճը մտահոգիչ է, բայց դա զսպելու գործառույթը ԿԲ-ինն է. Տիգրան Խաչատրյան



Եկող տարվա մեր կանխատեսումները շատ իրատեսական են։ Այս մասին ԱԺ-ում Բյուջե 2022-ի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանեով հարցին, թե իրատեսակա՞ն է արդյոք 7 տոկոսի տնտեսական աճը: «Այն հանգամանքը, որ գնաճը բարձր է, մտահոգիչ է, այն, որ բարձր գնաճը որոշակի չափով տուգանում է տնտեսական աճը, դա էլ է փաստ։ Բարձր գնաճի դեպքում ԿԲ-ն, որպեսզի կառավարելի լինի, ավելացնում է տոկոսադրույքը 0,25 տոկոսով։ Դա առաջացնում է վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ, որը որոշակիորեն զսպում է նաև տնտեսական ակտիվությունը։ Մենք հիմա նաև դրա ականատեսն ենք լինում»,- ասաց Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ