Հոկտեմբերի 18-ից 24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 465 դեպք, որից 192-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 100 հրդեհի, 3 փլուզման, 1 պայթյունի, 2 քարաթափման, 14 ինքնասպանության փորձի դեպք, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 200 կենցաղային կանչ. տուժել է 104 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 24 մահ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Արձանագրվել է թունավորման 2 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը