22 10 2021

Առուշ Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. News.am

Առուշ Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. News.am

News.am-ը գրում է․ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի վերցնելու պատգամավորական մանդատը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը։

«Առուշի պլանները կապված են Գորիսի զարգացման եւ բնակիչների կյանքի բարելավման հետ»,-  ասաց Գագիկ Առուշանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր է դրել մանդատը. ցուցակում նրան հաջորդում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երեք ամսից ավելի կալանավորված է։ Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը հոկտեմբերի 17–ին մասնակցել էր Գորիսի ավագանու ընտրություններին եւ հաղթանակ տարել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ