Ցավոք, մենք ունենք համաքաղաքացիներ, ովքեր համակերպվել են եղած իրականության հետ և պատրաստ են շարունակել զիջողական կեցվածքով ապրել, և մենք այսօր Ադրբեջանի՝ համատեղ բնակման խաղաղասիրության լոզունգների ընկալման խնդիր ունենք։ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
«Ակնհայտ է գիտակից հատվածի համար և հուսով եմ մեր հասարակության մեծամասնության համար հասկանալի է, որ հայատյացությունն Ադրբեջանում ոչ մի տեղ չի կորել, այլ նաև ավելի մեծ մասշտաբների է հասել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը