20 10 2021

Շուտով, ենթադրաբար, կկորցնենք նաև Շիկահողի դիմացի բաձունքը․ Վահե Հակոբյան



ԱԺ-ում  ունեցած լրագրողների հետ զրույցում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը խոսելով Փայլասարի մասին, նաև նշեց, որ  շուտով, ենթադրաբար, կկորցնենք նաև Շիկահողի դիմացի բաձունքը:

« Շիկահող, Սրաշեն, Ճակատեն հատվածներում մենք ունենք խնդիր: Ադրբեջանական զիված ուժերը, չհանդիպելով որևէ դիմադրության, քայլելով գալիս են առաջ: Մենք շուտով, ենթադրաբար, կկորցնենք նաև Շիկահողի դիմացի բաձունքը, որն անմիջապես առնչվում է գյուղի»,-ասաց Վահե Հակոբյանը:

Ինչ վերաբերվում է Փելա սարի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին տեղեկություններին, պատգամավորը վերահաստատեց Կապանի քաղաքապետի ավելի վաղ ասածը, որ սարը ադրբեջանցիների վերահսկողության տակ է.

«Կապանի քաղաքապետը մանրամասն քարտեզի վրա բացատրեց, իրական պատկերը դա է»,-ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ