«Ինձ շատ ավելի հստակ ու հավաստի տեղեկություններ են գալիս , որ այնուամենայնիվ Փայլասարի բարձունքը հանձնել են թշնամուն, իսկ դա նշանակում է , որ մենք կորցնում ենք ռազմավարական վերահսկողությունը Սյունիքի գրեթե ամբողջ հարավի, ինչպես նաև Կովսականի, այսինքն նաև այն հատվածի նկատմամբ , որոնք արդեն հանձնված էին թշնամուն, բայց մեր դիտարկման տակ էին»,-Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ ընդգծելով, որ Փայլասարը կարևոր ռազմավարական բարձունք է։
« Փայլասարը, եթե ՀՀ տարածքի առումով նայենք, ափի մեջ է պահում հարակից գյուղերը , այդ թվում՝ Ագարակ գյուղը, Կապան քաղաքը, քաղաքի օդանավակայանը։ Թշնամին բնականաբար պետք է ձգտեր այդ բարձունքին տիրանալ, թեպետ կարևոր է նշել, որ բարձունքը երբեք, այդ թվում խորհրդային տարիներին, չի եղել Ադրբեջանի կազմում․ հիմա թշնամին ասում է տվեք, մերոնք էլ տալիս են։Ճիշտ է, ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարում է , որ չկա նման բան, բայց ես հակված եմ կարծելու, որ ստում է ,որովհետև Կապանից , Սյունիքից եկող իմ հավաստի տեղեկություններն այլ բան են ասում»,-նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրություններում Առուշ Առուշանյանի տարած հաղթանակին մեդիափորձագետը նշեց․
«Այո՛, աջակցել եմ Առուշ Առուշանայնին այն առումով, որ Սյունիքից պետք է սկսվի հայկական պետականության ողնաշարը պահելու գործողությունը և այդ առումով Առուշի վերընտրվելը , Առուշի իշխանության պահապանելը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ողնաշարի ջարդել էր նշանակում, ինչը շատ պարզ երևաց։ Գիտենք, որ ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո ՔՊ-ի ներսում նույնիսկ ծեծկռտուք է եղել և այլն, գրեթե չեմ կասկածում , որ Սյունիքի մարզպետին կփոխեն , որովհետև Մելիքսեթ Պողոսյանն ամբողջությամբ չէր ընկալվում ՝ որպես ՔՊ-ի անբաժան մաս և էնտեղ կփորձեն տեղադրել «Քաղաքացիական պայմանագրի» այլ մանկլավիկների․ ինչ կբերի դա, Առուշ Առուշանյանը կարող է լինել հայոց պետականության պահպանման անհատականություններից մեկը , որի շուրջ կարող են համախմբվել մեր հայրենակիցները , չեմ ասում, թե կլինի համազգային կերպար, թեպետ ամեն ինչ հնարավոր է, բայց մարդիկ, որոնք անհատ առաջնորդի կարիք ունեն, ի դեմս Առուշ Առուշանայնի կարող են տեսնել այդ առաջնորդին Սյունիքի մարզում»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։
Մեր զրուցակիցը միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ քաղաքական իշխանությունը կփորձի նոր խնդիրներ ստեղծել հատկապես Սյունիքի մարզում՝ վենդետաների , բռնաճնշումների տեսքով, որոնք, նրա խոսքով արդեն կան։
«Մենք, ազգային ինքնութուն ունեցող հանրությունը պետք է համախմբվի մեկ ընդհանուր գաղափարի շուրջ և Սյունիքում տեղի ունեցող գործընթացներն օգտագործել Հայաստանում ազգային հեղափոխություն իրականացնելու համար»,-նշեց մեր զրուցակիցը։
«Ես վախենում եմ լուրջ տարածաշրջանային պատերազմից Սյունիքի դեմ , Թուրքիան իր զորքը կուտակել է Նախիջևանում , Ադրբեջանը ահաբեկիչների հետ զորքը կուտակել է Կովսականում , Զանգելանում և Ջրականում , Իրանը զորքը կուտակել է Հայաստան-Իրան, Արցախ-Իրան սահմանին ․ Ռուսաստանը զորքը կուտակել է Սյունիքում և Արցախում , հասկանում ենք , որ այստեղ մի քանի երկրների շահեր են բախվում, և չմոռանանք, որ Սյունքն ու Արցախը կարևոր նշանակություն ունեն հանքահումքային հարստության առումով։ Մենք նստած ենք մեծ հարստության վրա , որքան ճիշտ հասկանանք դա, այդքան ամուր կպահենք մեր ունեցածը»,-նշեց մեդիափորձագետը;
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը