18 10 2021

Սոթք-Խոզնավար հատվածում մինչև 3.8 կմ խորությամբ ադրբեջանական ներխուժման փաստ կա․ Տիգրան Աբրահամյան



«Այս պահի դրությամբ Զինված ուժերի Գլխավոր շտաբից կամ շտաբի պետից պատասխան գրություն չի ստացվել»,-լրագորղների հետ ճեպազրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝  ընդգծելով հետևյալը․

« Բացի նրանից, որ ԳՇ պետը օրենքի խախտումով սահմանված ժամկետում չի պատասխանել իմ գրությանը, սա նաև շատ ավելի խորքային պատճառներ է առաջ բերում»,- ասաց նա։

Ըստ Տիգրան Սբրահամյանի,  սահմանային այն հատվածը՝ Սոթք-Խոզնավար, որտեղ փորձում է որոշակի դիտարկումներ իրականացնել, մայիսի 12-ից հետո ադրբեջանական զորքերի կողմից, ըստ էության, բռնազավթվել է, նույնիսկ պաշտոնական տեղեկություններով մինչև 3.8 կմ խորությամբ ադրբեջանական ներխուժման փաստ կա:

Բանախոսն անդարադարձավ նաև երրորդ  կողմին՝ նշելով․

«Երբ ադրբեջանական զորքերն ամենատարբեր ուղղություններով ներխուժել են Հայաստանի տարածք, դրանից հետո նոր ՀՀ Զինված ուժերը համապատասխան ուժեր են այդ հատվածում տեղակայել, որոնք պետք է ապահովեն սահմանային այդ հատվածի պահպանությունը, պաշտպանությունը, ըստ անհրաժեշտության իրականացնեն պլանային գործողությունները, որոնք տարբեր իրավիճակների համար նախատեսված են»,- ասաց անվտանգության հարցերով փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ