18 10 2021

Գյումրին մերժեց չարիքի իշխանությանը․ Մհեր Մելքոնյան

Գյումրին մերժեց չարիքի իշխանությանը․ Մհեր Մելքոնյան

Գյումրին մերժեց չարիքի իշխանությանը:

 Վստահ եմ, որ առաջիկայում կայանալիք ընտրություններում մյուս համայնքները ևս կմերժեն ՔՊ-ի հետ ապագան…

 Իշխանության ներկայացուցիչների ցինիզմը սահմաններ չի ճանաչում:

 Շիրակի մարզի չկայացած մարզպետ, գյումրեցիներին փայլուն «ապագա» խոստացող ոմն Հովհաննես Հարությունյան լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց. «30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել ու շատ մարդիկ միշտ դիմել են, դիմումներ են գրել ու աջակցություններ են ստացել: Թող մարդիկ մտածեին 30 տարի էդ մարդկանց սոված չթողնեին, ապրելու միջոց տային, եւ հիմա նման բաներ չասեին»:

 Նողկալի եք, ու վաղուց…

 30 տարի Հայրենիք հանձնող իշխանություն չենք ունեցել…

30 տարի ազգային արժեքները ոտնահարող իշխանություն չենք ունեցել…

30 տարի Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք համարող իշխանություն չենք ունեցել…

30 տարի հայկական բանակը կազմաքանդող իշխանություն չենք ունեցել…

30 տարի թշնամու շահերը սպասարկող իշխանություն չենք ունեցել…

 Տեսնես ի՞նչի վրա եք այդքան ուրախ…

 Այս ամենի պատճառը այն է, որ Ձեր նմաններին թողեցին իշխանության ղեկին:

 Իսկ գյումրեցիներն ապացուցեցին, որ ապագա կա, բայց ոչ ստի, կեղծիքի, անհայրենիք իշխանության հետ։

  Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ