Գորիս խոշորացված համայնքում բոլոր 18 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։ Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 6250 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին է քվեարկել 3590 ընտրող։
Մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին։ Այս պահին Առուշանյանը գտնվում է անազատության մեջ։
Նշենք, որ ՀՀ 6 մարզի 9 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ էին:
Գորիսում ընտրություններին մասնակցում են քաղաքական երեք ուժեր՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը