Մոսկվան կոչ է անում գերիներին փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով եւ հանձնել ականապատ դաշտերի քարտեզները։ Այս մասին արտաքին քաղաքականության հարցերով արտագնա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը եւս մեկ կարեւոր ձեւաչափ է խնդիրների հաղթահարման եւ վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար», - հավելել է Զախարովան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը