13 10 2021

Արցախում ռուս խաղապահների ներկայությունը հեռանկարային առումով անորոշ է․ Սեյրան Օհանյան



Պատերազմից անցել է շուրջ մեկ տարի, և մեր պետական գերատեսչությունների կողմից գնահատական չի տրվել այդ իրավիճակին։ Գտնում ենք, որ  բազմաթիվ թերություններ կան, որոնք վերաբերվում են պետական կառավարման, ռազմական կառավարման ոլորտին։ Այս մասին  «Տեղահանված ու բռնագաղթված Հադրութ․ մեկ տարի անց ․ հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանկ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մեն հայտնվել ենք աշխարհաքաղաքական զարգացումների և գերտերությունների ուշադրության կիզակետում։ Այս իրականության մեջ մենք գտում ենք, որ մի քանի ուղղությամբ աշխատանքեր պետք է իրականացվեն և անվտանգության միջավայրը և նաև ներքին անվտանգության համակարգը փխրուն է, դեռ ավելին ՀՀ իշխանությունները ավելի շատ ուշադրություն են դարձնում  երկրի ներսում  խնդիրներին, քան սահմանային իրավիճակին»,- ասաց Օհանյանը։

Սեյրան Օհանյանի խոսքով, Արցախի ապագան ավելի անորոշ վիճակում է․ «Այսօր այնտեղ գտնվում են ռուս խաղապահները, բայց նրանց գոյությունը հեռանկարային առումով անորոշության մեջ է գտնվում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ