Ադրբեջանա-իրանական լարված հարաբերությունների ու Ադրբեջանի կողմից սաղ աշխարհից զենք-զինամթերք կրելու այս գործընթացների ֆոնին, կարծում եմ, օգտակար կլինի, եթե Հայաստանը փորձի Իրանից սպառազինություններ ձեռք բերելու պայմանավորվածություն ձեռք բերել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Իրանական ռազմարդյունաբերությունը մեր պաշտպանական կարիքների համար անհրաժեշտ ամեն տեսակ արտադրանք ունի՝ սկսած հրթիռներից, ավարտելով անօդաչու թռչող հարվածային սարքերով, զրահատեխնիկայով, ՀՕՊ համակարգերով և այլն։
Այդ ռեսուրսը տարիներ շարունակ անհասանելի է եղել հայկական կողմի համար։ Պատճառները շատ էին, բայց ակնհայտ է, որ դրանց հիմնական մասն այս պահին այլև ակտուալ չեն։ Պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Վաղը-մյուս օր կարող է ուշ լինել արդեն. իրավիճակը շատ արագ է փոխվում և սա հնարավորությունների լավ պատուհան է»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը