07 10 2021

Ադրբեջանի ԱԳՆ-ն չի բացառել ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն չի բացառել ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացումը

Բաքուն չի բացառում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների նոր հանդիպման հնարավորությունը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան:

«Մենք օգտակար ենք համարում քննարկել հարցերը՝ հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Նյու Յորքում նախարարները հանդիպել են, և չենք բացառում նման հանդիպումների անցկացումը ապագայում», - ասել է Աբդուլաևան:

Նրա խոսքով, Ադրբեջանը հանդես է գալիս բանակցությունների ճանապարհով խնդիրները կարգավորելու օգտին։

Հիմնական հարցերը, որոնք հատուկ ուշադրության կարիք ունեն, նրա խոսքով, հաղորդակցությունների բացումն է և սահմանների դելիմիտացիան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ