03 07 2024

Ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջ է առաջ բերելու. Արա Պողոսյան

Ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջ է առաջ բերելու. Արա Պողոսյան

 

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Հաջորդ պնդումը` եթե անգամ Հայաստանում (բացի իշխանություններից) կա մեկը, ով հիմարաբար հավատում է, որ Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով փոխելով հնարավոր է խաղաղության պայմանագրի կնքում, ապա պետք է հիասթափեցնեմ։ Կա նաև հաջորդ, հաջորդի հաջորդ (ու էդպես շարունակ) պահանջների փաթեթներ։ ԵՒ ամենակարեւորը` դրանք չեն վերջանալու ընդհուպ մինչև հայկական պետականության կործանման պահը։

Ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջ է առաջ բերելու, և ամեն անգամ իր պահանջները բավարարելով մենք մոտենալու ենք հայակական պետականության կործանմանը։

Լուծում կա, բայց այդ լուծումը հեշտ չի լինելու, այդ լուծումը պահանջում է աշխատանք և համախմբում, հետևաբար նման լուծումն անհնար է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման պայմաններում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ