Ինչպե՞ս է ձեր իշխանությունը պատրաստվում գնալ քարտեզներ գերիների դիմաց գործարքին․ Հռիփսիմե Ստամբուլյան
Շուտով կլրանա մեկ տարին, որ մեր բոլորի մեջքի հետևում ստորագրվեց մի դավադիր փաստաթուղթ։ Այդտեղ ամրագրված էր մի շատ կարևոր կետ, որ բոլոր գերիները պետք է վերադարձվեին։ ՀՀ կառավարության պաշտոնը զբաղեցնող անձը չի հաջողել այդ հարցում, ավելին քարոզարշավի ժամանակ կատարեց հերթական պոպուլիստական առաջարկը՝ որդուն առաջարկեց փոխանակել գերիների հետ։ Օրեր առաջ այդ անձը պատրաստակամություն հանձնեց հանդիպել Ալիևի հետ և պատրաստակամություն հայտնեց հանձնել Ալիևին ականապատված տարածքների բոլոր քարտեզները գերիների դիմաց։
Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը