05 10 2021

Փաշինյանն իր զրոյական կետով փաստացի ազատեց Բաքվի ձեռքերը պատերազմ սկսելու համար․ Անդրանիկ Թևանյան



Եթե առաջնորդվենք ԱԺ կանոնակարգի ոգով, ապա չենք կարող չանդրադառնալ այն օրհասական խնդիրներին, չենք կարող գնահատկաններ չհնչեցնել ստեղծված իրավիճակին, որի մեջ մենք հայտնվել ենք։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Մեկ տարի առաջ այս օրերին տեղի էր ունենում պատերազմ, որը մտավ բոլորիս տները, բերեց ավերածություններ և առաջացրեց լրջագույն խնդիրներ Արցախի պետականության և Հայաստանի ինքնիշխանության համար։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք չեն ստացել իրենց պատասխանները, կան կասկածներ, գնահատականներ, որոնք հնչեցվել են և հնչեցվելու են։ 44-օրյա պատերազմն իր հետևանքներով զգացնել է տալու տարիներ ու ցավոք նաև տասնամյակներ»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ