«Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը պատասխանելով հարցին , ըստ որի՝ Ալիևը հայտարարել է, որ եթե որևէ մեկը Հայաստանում ռևանշի մասին մտածի գլուխները կջարդի, արձագանքեց ․
«Խորհուրդ կտամ հարևան պետության ղեկավարին, որ հաճախ գնա վախի չափման գործիքներ հայտնաբերելու և իր վախը չափելու։ ՀՀ երկրորդ նախագահի ցանկացած ակտիվություն Ալիևի մոտ առաջացնում է նյարդային ջղաձգումներ՝ շատ լավ հասկանալով , թե ինչ է նշանակում իր և իր պետության համար ՀՀ երկրորդ նախագահի վերադարձը Իշխանության։ Վախեցած է , սարսափած է , և այդ սարսափի մեջ, մի լավ ասացվածք կա «արջն իր ահից է գոռում» »,-նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը