Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում , «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ պետք է կանգնեցնել բանակցային գործընթացն ամբողջությամբ.
«Չի կարելի բանակցել, պետք է վերադառնալ տուն, հասկանալ խնդիրները, պարզել պատճառները, գտնել մեղավորներին, ենթարկել պատասխանատվության՝ պետության ամենաբարձր պաշտոնատար անձից մինչև վերջին զինվորական ։ Եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, ապա դա է ձևը. լիզել վերքերը, վերականգնել, վերազինել բանակը, համախմբել ժողովրդին, բարձրացնել պետական ինստիտուտների գործունեության արդյունավետությունը, հետո արդեն առավել ամուր դիրքերից գնալ բանակցությունների»։
Ղազինյանի համոզմամբ վիճակը բավական բարդ է , նրա խոսքով այն ժամանակ մենք ունեինք բավական շահեկան դիրքեր, ունեինք առևտրի մեջ առաջարկելու զգալի բան։
« Ի՞նչ ունենք այսօր առաջարկելու, կարծես թե՝ ոչ միբան։ Կա մտավախություն և հիմնավորված տագնապ , որ ՀՀ իշխանությունները կբավարարեն Ադրբեջանի բոլոր պահանջները»,-նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը