04 10 2021

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նոր դավաճանության. Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նոր դավաճանության. Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նոր դավաճանության. Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հաստատել է այդ հանդիպմանն իր պատրաստակամությունը, այսինքն ընդունել է Ալիևի կողմից երկրորդ ստորացման և կապիտուլյացիայի առաջարկը, այլև հայտարարել է, որ պատրաստ է գնալ դրան մեծ նվերներով, այն է` ականապատ դաշտերի բոլոր քարտեզներով՝ պայմանով, որ Ալիևը վերադարձնի բոլոր հայ գերիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինիս համար ցանկացած պահի՝ իբրև Ադրբեջանի կողմից Հայաստանի կապիտուլյացիայի վերջնական արար։

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հաստատել է այդ հանդիպմանն իր պատրաստակամությունը, այսինքն ընդունել է Ալիևի կողմից երկրորդ ստորացման և կապիտուլյացիայի առաջարկը, այլև հայտարարել է, որ պատրաստ է գնալ դրան մեծ նվերներով, այն է` ականապատ դաշտերի բոլոր քարտեզներով՝ պայմանով, որ Ալիևը վերադարձնի բոլոր հայ գերիներին։

Այն, որ Ալիևը պարտավոր էր հայկական կողմին վերադարձնել բոլոր գերիներին ամրագրված է անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության տեքստում, իսկ այն որ Հայաստանն Ադրբեջանին պետք է փոխանցի ականապատ դաշտերի քարտեզներ որևէ տեղ գրված չէ, դա լրացուցիչ պահանջ է, որ Ալիևը դնում է Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների առջև, որոնք սրանք սիրահոժար կատարում են, ինչպես Ադրբեջանի մյուս բոլոր պահանջները՝ ի ցույց դնելով իրենց ապիկարությունը, բայց այս դեպքու նաև դավաճանությունը։

Ականապատ դաշտերի քարտեզները ռազմական բնույթի պետական հույժ գաղտնիք համարվող փաստաթղթեր են, իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով դա համարվում է պետական դավաճանություն («Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»):

Հավանաբար, հանդիպման համար լավագույն առիթը կարող է լինել Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությունը, որը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Արցախում իրականացված ամենամեծ ներդրումային նախագծերից մեկն է։ Հնարավոր է, որ այդ արարողությանը մասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դա կլինի նաև պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի առաջին խորհրդանշական այցը Արցախ։ Շարունակելով 2018 թվականի իր սովորույթները՝ նա կարող է ողջ ընթացքում իր ձեռքում պահել սելֆիի ձողը և Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում ողջ աշխարհին ցույց տալ, թե ինչպես են իրեն ստորացնում ու նսեմացնում իր երկու առաջնորդներն ու ղեկավարները, որին արժանի է ամեն դավաճան»,- գրել է Ղազարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ