04 10 2021

Պետք է արհեստավարժ բանակցող կողմ ու հավատ. Քոչարյանը՝ Շուշին ու Հադրութը վերադրաձնելու մասին



  « Մինսկի խումբը երբեք չի ունեցել խաղաղություն պարտադրելու մանդատ , իրենց ամբողջ գործունեությունը կառուցված է՝  համոզելու , առաջարկներ առաջադրելու վրա,  բայց  ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք պարտադրելու մանդատ չի ունեցել  և մտածել, որ Մինսկի խմբի շրջանակներում կարելի է  էապես ինչ- որ բաներ փոխել,  չեմ կարծում, որ  դա իրատեսական է»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Մինսկի խմբի շրջանակներում հնարավո՞ր է վերադարձնել  Հադրութն ու Շուշին, այն դեպքում, երբ  Նախագահը   խոսում  է ՝  Շուշին ու Հադրութը վերադրաձնելու  հնարավորության մասին:

« Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանի դերը Մինսկի խմբի շրջանակներում շեշտակի աճել է , բայց ակնհայտ է նաև որ Ադրբեջանը  լրիվ  ուրիշ դիրքերում է հայտնվել այս բանակցային գործընթացում, ակնհայտ է նաև, որ  տարածաշրջանային առումով Ադրբեջանն ու Թուրքիան  մեծացրել են իրենց ազդեցությունը ,  և այս ամենն իրար հակակշռելու են, շատ դժվար է հիմա  ասել, թե ինչի կարելի է  հասնել , սա կախված է մի շարք հանգամանքներից և հետագա զարգացումներից  և՛ տարածաշրջանային, և՛ գլոբալ  տեսանկյունից: Ուղղակի  պետք է արհեստավարժ բանակցող կողմ , պետք է հավատ, որ հնարավոր է ինչ որ բան փոխել , և պետք է Հայաստանն իր եղած հնարավորություններով  մտնի այս պրոցեսի մեջ և վերցնի  իր վրա պատասխանատվությունը , հիմա այս հանգամանքներից ոչ մեկն այսօր չկա, եթե ամեն ինչ շարունակվի այնպես , ինչպես այժմ է , որևէ հույս լինել չի կարող:  Ամեն դեպքում  երաշխավորվա՞ծ է որևէ բան՝  ոչ, բայց այն ինչ  ունեք այսօր  երաշխավորված ձախողում է,  նաև՝ ապագայում: Հիմա փորձե՞նք  դա անել,  թե՞  չփորձենք, իհարկե պետք է փորձել, այլ ոչ թե Արցախի հարցն ամբողջությամբ գցել Ռուսաստանի գրպանը :  Ռուսաստանն այս պատերզմից հետո  շատ ավելի է հաշվի նստելու Ադրբեջանի  մեծացած դերակատարության հետ տարածաշրջանում , ստիպված է լինելու»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ