04 10 2021

Պարտության ամբողջ մեղքը փորձելու են բարդել բանակի վրա. գեներալները պետք է պատմեն ճշմարտությունը. Ռոբերտ Քոչարյան



« Այս մեկ տարվա ընթացքում եղել են  տարբեր ակնարկներ պատերազմում պատասխանատվության և մեղավորության մասին:  Այո՛,  պարտության ամբողջ  մեղքը փորձելու են բարդել  բանակի վրա , մեր գեներալների վրա, սա այն դեպքը չէ,  որ ես ոգևորված եմ, բայց կրկնեմ,  պատերազմում  է երկիրը,  բանակին մենակ են թողել այս պատերազմում », - նման միտք հնչեցրեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով  պատերազմում կրած  պարտության մեջ իշխանությունների փնտրած մեղավորների մասին հարցին: 

« Պետք  է հասկանանք  այդ ֆունդամենտալ  սխալ  որոշումները ու՞մ կողմից են  կայացվել , եթե  նախաձեռնողը եղել է բանակը , գլխավոր շտաբը՝  մեր գեներալիտետը, ապա  մեկ հարց է , եթե այդ որոշումները ՝ ջոկատներին անցելու կայացվել է  կառավարության, վարչապետի կողմից դա արդեն այլ հարց է, բայց հիմա ես էլ եմ տեսնում , որ փորձ է արվում  ստեղծել մի ֆոն՝ հիմնավորելու , որ  կոռումպացված, թալանչի  գեներալների գործունեության հետևանք է պատերազմում պարտվելը:  Երբ  իշխանությունը  կոչումներով ու  շքանշաններով  պարգևատրում էր  մարդկանց հենց  հողեր հանձնելու ժամանակ, չէի՞ն մտածում այդ մասին : Ուղղակի պետք է, որ այդ գեներալները սկսեն խոսել , պետք է սկսեն պատմել ճշմարտությունը , հակառակ դեպքում ամբողջ մեղքը կախվելու է իրենց վզին»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ