Այն սարսափելի սորոսական հակառուսականությունը, որ թափ է հավաքում մեր երկրում, մեզ համար վտանգավոր է: Ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Փորձագետն այս համատեքստում հիշեցրեց, որ պատերազմի ամենաթեժ օրերին մեզ առաջարկ է եղել մարդկային ռեսուրսի աջակցություն, որը մերժվել է:
«Խոսքս Սամվել Մարդոյանի մասին է, ով առնվազն 4 անգամ բացահայտ հայտարարել է, որ ինքը պատրաստ է եղել 7450 մարդ բերել ամենավճռորոշ օրերին: Ինքը խոսել է կամավորականներ Դոմբասից, Ղրիմից բերելու մասին և արդեն հետպատերազմյան շրջանում արված հայտարարություննրը շատ սինխրոն կերպով զուգակցվում են այդ պատերազմի օրերին Դոմբասի առաջնորդներից մեկի հայտարարությունների հետ, նա էլ էր ասում, որ մենք պատրաստ ենք կամավորականներ ուղղարկել»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը