Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ժամանակին Սուրբ Ղազանչեցոցը ազատագրվեց, իսկ այսօր ԵԽԽՎ-ում, նիկոլի պատվիրակության ներկայությամբ, Ղազանչեցոցը «Ղազանչի» են անվանափոխում:
Ժամանակին Ղազանչեցոցի գմբեթին Սուրբ Խաչ էինք տեղադրում, իսկ այսօր Խաչը հանել, դրել են թուրքի ոտքերի տակ:
Ժամանակին Շուշին Շուշի էր, իսկ այսօր վերանվանվեց Շուշա:
Ժամանակին հաղթող ազգ էինք, ունեինք ուժեղ առաջնորդ ու ղեկավարություն ու թուրքը իր տեղը գիտեր, իր չափը գիտեր, իր տեղը վերընգած ռիսկ չէր անում մեր կողմ նայել, իսկ այսօր պայմաններ է թելադրում, Շուշիում թեյ ա խմում, հրավերի համաձայն մուղամ ա լսում, Հայաստանի գյուղեր ա գրավում, ճանապարհների վրա նույնիսկ ոչ զինվորական, այլ ոստիկանական պոստեր ա դնում, մեր արժանապատվության հաշվին իրեն լավ ա զգում, ու դա մի պատճառ ունի` որոհվետև մեր երկրի ղեկավարը դա ոչ միայն թույլ է տալիս , այլ և ողջունում է:
Դրա համար է երեք տարի դատում Ղազանչեցոցի գմբեթին Սուրբ Խաչը տեղադրողին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը