24 09 2021

Այս իշխանությանը հնարավոր չէ հեռացնել միայն խորդարանական պայքարով․ Ագնեսա Խամոյան



Շատ ցինիկ է հնչում, երբ պետպատվերը կասեցվում է, իսկ մյուս կողմից նախագիծ է բերվում ԱԺ նախագահի, վարչապետի ընտանիքի անդամների համար ընտանեկան բժիշկ ապահովելու։ Սա բարոյական տիրույթում չէ Այս մասին ԱԺ-ում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Խամոյանը նաև անդրադարձավ խորհրդարանում ընդդիմության գործունեությանը և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է հանի կոստյումը, որը կարված չէր իր համար, բայց ինքը հիմա վերաձևումներ է անում։

«Մենք օգտվում և օգտվելու ենք բոլոր այն հնարավորություններից, որոնք ընձեռնված է մեզ որպես խորհդարանական ընդդիմություն և շարունակելու ենք օգտվել  և դա չի նշանակում, որ  մենք սահմանափակվելու ենք միայն խորհրդարանով։ Այս իշխանությանը հնարավոր չէ հեռացնել միայն խորդարանական պայքարով»,- նշեց Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ