24 09 2021

Երբ ժողովուրդը դուրս գա և ասի՝ պատրաստ չենք նոր կապիտուլյացիայի, իշխանությունները հաջորդ օրը կհեռանան․ ԱԺ փոխնախագահ



Այս մարդիկ իրենց կառավարության ծրագրում չեն թաքցրել, իրենք այլևս չեն ասում որ նոր փոխզիջումների չենք գնալու, նոր կապիտուլյացիայի չենք գնալում, իրենք դա փորձում են հիմնավորել, ասել, թե այդ տարածքները ադրբեջանական են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը անդրադռանալով իշխանության կողմից սպասվող նոր զիջումների մասին խոսակցություններին։

«Իրենք գտել են իրենց կարծիքով ամենահարմար ձևը՝ ասել, որ տարածքները մերը չեն, գնալ ժողովրդին համոզել, տալ թուրքերին և հարցը փակել։ Հասկանում եք՝ ո՞ւր ենք հասել, երբ ՀՀ տարածքում գերի ընկածին վերադարձնելը մեծ պետական ձեռքբերում է համարվում, ողբերգությունն այն է, որ իրենք ասում են, թե դա մեր տարածքը չէ»,- ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ