23 09 2021

Պարգևավճարների փոխարեն թող պետությունը ֆինանսավորի քաղաքացիների թեստ հանձնելը. Զավեն Խուկեյան

Պարգևավճարների փոխարեն թող պետությունը ֆինանսավորի քաղաքացիների թեստ հանձնելը. Զավեն Խուկեյան

Տնտեսագետ Զավեն Խուկեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը ՝ այն է պարտադիր պատվաստված լինելը կամ դրա փոխարեն ՊՇՌ թեստ հանձնել ամեն 14րդ օրը շատ լուրջ հարված է աշխատողների այն հատվածի համար, ովքեր ցանկություն չունեն պատվաստվելու: Այսինքն, եթե անձը որոշել է չպատվաստվել, ապա 14 օր պարբերականությամբ պետք է վճարի միջինում 12.000 ՀՀ դրա թեստ հանձնելու համար: ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձը 140 հազար դրամ է կազմում: Ստացվում է , որ քաղաքացին ով չի ցանկանում պատվաստվել իր ամսական բյուջեի 20%-ը պետք է ծախսի թեստ իրականացնելու համար: Եթե խոսում ենք պատվաստվելու կամավորության սկզբուքից, ապա պետությունը պարտավոր է ապահովել հավասար պայմաներ այն քաղաքացիների համար, ովքեր չեն ցանկանում պատվաստվել և թեստ հանձնելու ֆինանսական բեռը վերցնի իր վրա, քանի որ առանց այն էլ ծանր սոցիալական պայմաններում աշխատող քաղաքացին ի վիճակի չէ իր ամսական բյուջեից 20%  տրամադրել պետության քմահաճույքով թեստ հանձնելու համար:   Բացի այդ կա նաև մեծ գերշահույթներ ստանալու վտանգ.. ՀՀ-ում գրանցված աշխատողների թիվը 650.000-ին մոտ է: Ըստ սոց հարցումների քաղաքացիներկ առնվազն 1/3-ը չի ցանկանում պատվադտվել ուստի եթե այդ ամենը վերածենք թվերի ստացվում է ամեն ամիս մոտ 200.000 քաղաքացի բժշկական լաբորատորիաներին է վճարելու ընդհանուր առմամբ 480 մլն դրամ: Այս ամենը կպերի կապիտաի շատ լուրջ կենտրոնացման մի քանի տնտեավարողների ձեռքերում:

Այդ նույն բժշկական լաբորատորիաները պետության հարկատուներն են, ուստի պետությունը ևս շատ խոշոր չափերի հարկային մուտքեր է ակնկալում այս գորառնություններից: Պետական ապարատի կողմից այս կերպ այլընտրանքները, հասկանալի է , որ տանում են պարտադիր պատվաստման ճանապարհով՝ խախտելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը, իսկ եթե խնդիրը իրոք վարակի շղթան կոտրելն է, ապա պարգեվավճարների փոխարեն թող պետությունը ֆինանսավորի քաղաքացիների թեստ հանձնելը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ