ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:
Բացի այդ, Քարդենաս-Շիֆ-Շերման փոփոխությունների նախագիծը կոչ է անում զեկույց պատրաստել Ադրբեջանի կողմից դրսևորված պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ քաղաքացիների դեմ անթույլատրելի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին:
Նախագիծը պահանջում է նաև հետաքննություն իրականացնել թուրքական անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք կիրառվել են 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում՝ թիրախավորելու հայ բնակչությանը:
Նախագծի համահեղինակներն են կոնգրեսականներ Ջեքի Սփիերը, Էնդի Լևինը, Գաս Բիլիրակիսը, Զոյի Լոֆգրենը, Ֆրենկ Փալոունը, Ջեն Շչակովսկին, Դևիդ Վալադոն, Ջուդի Չուն, Աննա Էշուն, Քեթի Փորթերը, Յանգ Քիմը, Ռաջա Կրիշնամուրթին, Դինա Տիտուսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը