Ես եկել էի մասնակցելու հանձնաժողովի նիստին, որ քննարկեինք ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի մասին, մենք ամեն օր լսում ենք թշնամու առաջխաղացման մասին, բայց դուք տեսաք, թե ինչպես իշխանական պատգամավորները մերժեցին այդ առաջարկը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նրա գնահատմամբ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ցուցաբերում է անգործունակություն, չի դրսևորում խորհրդարանական վերահսկողություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը