21 09 2021

Այսօր մենք գտնվում ենք բացառության մեջ․ այսօրվա ծախսերը կարող էր կատարվել լրիվ այլ նպատակով․ Վարդևանյան



Մի կողմից ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Անկախության տոնը, որովհետև դա բոլորիս տոնն է, բայց այն պայմաններում, երբ մենք գտնվում ենք հիմա և ինչպես  ենք դիմավորում այս տոնը, «շնորհավորել» բառը իսկապես  դժվարանում եմ օգտագործել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Այն մարտահրավերները, որ մենք հիմա ունենք մեր պետականության առջև երբևէ նախկինում չենք ունեցել, և նաև այն խորհուրդը, որ այսօրվա օրն է պարտադրում երբեք նախկինում չենք ունեցել։ Այս մեկ տարվա իրադարձություններից հետո դժվար է խոսել տոնի մասին։ Կարծում եմ՝ հայ ազգի մեջ գերակայող տրամադրությունը հենց դա է»,- ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ