2021-ին պատերազմում պարտված, Արցախից փաստացի հրաժարված, Սյունիքի թյուրքացման վտանգի ներքո, ցեղասպանության ճանաչման հարցը երկրորդ պլան մղած իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Արցախյան աղետալի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար հայկական շահերից բխող որեւէ օբյեկտիվ հիմք չկա։
Ոչ մի լոգիստիկ, տնտեսական, էներգետիկ, խաղաղասիրական, անվտանգային հիմնավորում չի դիմանալու որեւէ իննադատությանը։
Կապիտուլյանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը հետապնդում է երկու հիմնական նպատակ։
1. Վերջնականապես կոտրել ազգային դիմադրողականության մեջքը, ապագայում բացառելով հայկական ռենեսանսը/ռեւանշը։
2. Իրականացնել գեոպոլիտիկ ճակատագրական շրջադարձ, Հայաստանը հանելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքից։
2009-ին մենք հաղթողի դիրքերից, առանց հրաժարվելիւ մեր ազգային օրակարգից, Արգախից եւ ցեղասպանության ճանաչման հարցից, տարանջատում էինք հայ-թուրքական օրակարգը Արցախյան հարցից եւ Ադրբեջանի հետ հարաբերություններից։
2021-ին պատերազմում պարտված, Արցախից փաստացի հրաժարված, Սյունիքի թյուրքացման վտանգի ներքո, ցեղասպանության ճանաչման հարցը երկրորդ պլան մղած իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը