19 09 2021

Գորիս-Կապան ավտոճանապարհին վերջի օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի․ Արթուր Ղազինյան

Գորիս-Կապան ավտոճանապարհին վերջի օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի․ Արթուր Ղազինյան

Կարելի է փաստել, որ Գորիս - Կապան ավտոճանապարհին վերջի օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի, որը կրել է ապօրինի և հակապետական բնույթ, հակասել է ՀՀ Սահմանադրությանն ու «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքին, իսկ արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քր. օր.-ի 309 հոդվածի երրորդ մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը), 300.2 հոդվածի (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) և 299 հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«2020թ-ի դեկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով ադրբեջանին հանձնվեցին Սանասարի և Կովսականի շրջանները, այդ թվում Գորիս-Կապան ավտոճանապարհը, Շուռնուխի և Որոտանի որոշ հատվածներ: 

Հանձնումը տեղի է ունեցել Ալիևի հետ ձեռք բերված բանավոր փոխըմբռման արդյունքում, իսկ ՀՀ զինված ուժերի տեղակայման համար որպես ելակետ ընդունվել է «սովետական Հայաստանի» սահմանները:

Պետք է արձանագրել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետի համաձայն կողմերը մնում են իրենց տեղերում, իսկ Սանասարի և Կովսականի շրջաններից հայկական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նախատեսված ՉԻ ԵՂԵԼ: 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կիրառման երաշխավորը եղել և մնում է Ռուսաստանի Դաշնությունը, հետևաբար «ռազմական էսկալացիայից խուսափելու» մասին Նիկոլ Փաշինյանի պնդումը ՍՈՒՏ Է, ռազմական էսկալացիայի վտանգ ՉԻ եղել և ՉԷՐ կարող լինել:

Դեկտեմբերի 17-ին, Հայաստանի կողմից Սանասարի և Կովսականի կամայական հանձնումից մեկ օր անց, իր տարեվերջյան ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքային համարեց նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը և կրկին ընգծեց, որ կողմերը մնում են իրենց ՏԵՂԵՐՈՒՄ:
Այսպիսով կարելի է փաստել, որ Գորիս - Կապան ավտոճանապարհին վերջի օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի, որը կրել է ապօրինի և հակապետական բնույթ, հակասել է ՀՀ Սահմանադրությանն ու «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքին, իսկ արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քր. օր.-ի 309 հոդվածի երրորդ մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը), 300.2 հոդվածի (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) և 299 հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներ:

Այս հարցը պետք է դառնա հրատապ քննության առարկա, ստանա համարժեք գնահատական, իսկ բոլոր մեղավոր անձիք պետք է ենթարկվեն ամենախիստ քրեական պատասխանատվության:

Հ.Գ. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, որին այդքան շատ հղում են անում Հայաստանի իշխանությունները, ընդունվել է 1995թ-ին և ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀՀ պետական սահմանի հետ»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ