18 09 2021

ՔՊ-ն հիմնականում անհայրենիք տականքների որջ է. ազգը ոտքերի տակ տրորելու է ձեզ. մեդիափորձագետ

ՔՊ-ն հիմնականում անհայրենիք տականքների որջ է. ազգը ոտքերի տակ տրորելու է ձեզ. մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

ՀՀ Սյունիքի մարզի ճանապարհին ադրբեջանական ագրեսիայի մասին խոսելիս իշխանության ներկայացուցիչ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախ Իրանի խնդիրն է համարում իրանական բեռնատարների նկատմամբ արգելքները, ապա գործածում թշնամու բառապաշարը. «Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին, ճիշտ հասկացեք»։

Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ։ Հասկանում ե՞ք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանի մտերիմ բարձր պաշտոնյան։

Այսինքն այս մարդիկ նախ աստիճանաբար դադարում են կիրառել Սյունիք տեղանվանումը, ապա հայկական պատմական Զանգեզուրը դադարում համարել Հայաստանի տարածք։

Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ։

Ամեն օր ավելի եմ համոզվում, որ ՔՊ-ն հիմնականում անհայրենիք տականքների որջ է, որտեղ հավաքվածների համար պետականությունը և ազգային ինքնությունը անարժեք երևույթներ են։

Ազգը ոտքերի տակ տրորելու է ձեզ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բոլորդ Պետրոս Գետադարձ եք... Դուք հայ չեք, դուք թշնամի եք հայկական պետականության համար։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ