«Հաշվի առնելով այն փաստը, որ օլիգարխ պատգամավորի՝ նախկինում տեքստեր գրող, դեղին մամուլով հերքումներ և նորություններ տպող անձնավորությունն այս պահին զբաղեցում ԱԺ նախագահի պաշտոնը, հավանաբար ժամանակ էր պետք շահել, որպեսզի հիշյալ օլիգարխը հասցնի ներողության տեքստը պատրաստի»,- այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի դեմ սկսված քարոզչական արշավին, և հատկապես՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը:
«Երբ օրվա ավարտին արշավին միացան նիկոլական քարոզչաքամեքենայի այլ ներկայացուցիչներ, չեմ կարող չհիշատակել այս արշավի ճարտարապետին՝ Սորոսից գրանտներ վաստակող Դանիել Իոաննիսյանին. , եթե պարոն Իոաննիսյանն այդքան սիրահար է հետաքնոությունների, թող հետաքրքրվի թե ինչպե՞ս ստացվեց , որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը 2 գերշքեղ Մերսեդես գնեց՝ իրեն սպասարկելու համար , այդ ինչպե՞ս ստացվեց, որ Սերժ Սարգսյանի՝ պետության կողմից տրամադրված առանձնատունը բավարար վերանորոգված չէր իր համար և ահռելի գումարներ պետբյուջեից ծախսվեցին վերնորոգման համար», -նշեց Մամիջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը