Օրեր առաջ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել էր մեծացնել հանրային ակտիվությունը: ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները «Հայաստան» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է դա նշանակում:
«Մենք գնահատում ենք, որ մեր երկիրը գտնվում է խիստ բախտորոշ փուլում, կա ճգնաժամ պետականությանը սպառնացող վտանգներ և այդ թեմայով ունեցել ենք քննարկումներ պլանավորել մեր հետագա աշխատանքները, ինչպես նաև լսել մեր համակիրների աջակցիների տեսակետները»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորի խոսքով առաջիկայում սպասվում է նաև փողոցային պայքարի ակտիվացում։
«Մշտապես ասել ենք՝ երբեք չենք հրաժարվել ու հրաժարվելու փողոցային պայքարից, այս փուլում ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ինչ անել, ինչպես անել՝ չեզոքացնելու երկրին սպառնացող վտանգները, կանխել Հայաստանի թուրքացումը: Ընդդիմությունն ու մեր դաշինքն ունի անելիք ու առաջիկայում ականատես կլինեք նաև փողոցային ակցիաների և գործողությունների»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը