Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հրապարակեց 2018թ.-ին լրագրողին տված Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցից մի հատված․
«Բայց ձեզ ո՞վ ասաց, որ չբացահայտվեց Հոկտեմբերի 27-ի գործը, ինչ կա-չկա բացահայտված է և ամեն ինչ քրեական գործերի նյութերում է, թե հիմնական, թե անջատված մասերում»-2018թ.-ին
ԲԴԽ նախագահից Խամոյանը հետաքրքրվեց, թե նա նույն կարծիքին է մնացել:
Ջհանգիրյանը հաստատեց, որ ամեն ինչ այդ գործի մեջ է՝ բացահայտված ու պարզ և հավելեց, որ հիմա էլ նախաքննությունը շարունակվում է:
«Մենք այդ պայմաններում կարողացել ենք և արել ենք անհնարինը և այդ ամենն այդ գործի նյութերում է»,-պատասխանեց Ջհանգիրյանը և հավաստիացրեց, որ իր գզրոցներում բան չունի պահած՝ հավելելով. «Երբ ինձ հանիրավի մեղադրում էին, նաև այդ գզրոցներն էին քրքրում»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը