Ազգային ժողովում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին հարցերի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հիշելով 90-ականներին իրենց միասին աշխատելը հարցրեց.
«Էսօրվա պես հիշում եմ՝ 98 թվական, նախագահական ընտրություններ, Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն Ակադեմիայի շենքում էր: Հիշո՞ւմ եք ինչ սիրով էինք աշխատում միասին, դուք ջանասիրաբար իրավական բլոկն էիք համակարգում, ջահել էինք՝ դուք 45, ես 40 տարեկան: Վաղը կամ մյուս օրը, երբ այս իշխանությունը փոխվի, հնարավոր համարո՞ւմ եք, որ նորից միասին սիրով նույն գործին կծառայենք, կաշխատենք միասին»:
Ի պատասխան պատգամավորի հարցի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ մենք հիմա էլ կարող ենք սիրով միասին համագործակցել՝ անկախ իշխանությունը փոխվի, թե չփոխվի, հետո էլ կարող ենք էլի սիրով համագործակցել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը