13 09 2021

Իսկ պարոն Մուկուչյանին տեսնելիս ավելի ինտենսիվ չի՞ լինում էդ նախկինի հետ բախումը. Արամ Վարդևանյան



Այո, նախկինում ընտրությունների ժամանակ եղել են խախտումներ, եղել են նաև այս ընտրությունների ժամանակ: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Տպավորություն առաջացավ, թե փորձում ենք համեմատականներ անցկացնել և այլն, իսկ այդ ամենը վերագրվում էր մեզ: Սիրելի հայրենակիցներ, մենք չենք արել այդ համեմատությունը, դա արել է Սահմանադրական դատարանը: ՍԴ-ն, երբ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների իրավաչափությունը հաստատելու համար հղում են տալիս ինչպես ասաց պարոն Սիմոնյանը, այնուհետև պարովն Հովակիմյանը, որ պարզվեց 1996-ին,2003-ին, 2017-ին էլ բոլորը կեղծված ընտրություններ են, մինչև 18 թվականը բոլորն էլ կեղծված են: Հիմա ՍԴ-ն այդ ձեր գնահատմամբ՝  կեղծված ընտրությունների վերաբերյալ որոշումներին հղում է տալիս ու ասում է 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունները լավն են, իրավաչափ: Այդ համեմատությունը դրել է Սահմանադրական դատարանը»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ