13 09 2021

Հասարակության մեծ մասը չի կարող համերաշխ լինել, որ ԱԱԾ-ն ՀՀ շահերից չբխող հայտարարություն է տարածում․ Վարդևանյան



Մեր հանրության առջև ծառացած են լուրջ խնդիրներ, մարտահրավերներ։ ՀՀ հասարակության ստվար զանգվածը, ծանրակշիռ հատվածը չի կարող համերաշխ լինել, որ ԱԱԾ-ն հայտարություն է տարածում, որը ՀՀ շահերից չի բխում։ Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամովոր Արամ Վարդևանյանը։

«Կարծում եմ ժամանակն է նման հարցեր քննարկելու առաջնահերթությունը ֆիքսելու»,- ասաց Վարդևանյանը։

Արձագանքելով, Արթուր Ղազինյանը նշեց․

«Տեղի է ունեցել Գորիս-Կապան մայրուղու, միակ մայրուղու, որը կապում է ՀՀ հարավային շրջանը Հայաստանին տեղի ունեցավ հանձնում Արդբեջանին, պետք է առաջիկա նիստում քննարկենք, թե ինչպե դա տեղի ուենցավ։ Պետք է պատասխանատու սուբյեկտից ճշտել, թե ում հրամանով և ինչ հանգամանքներում տեղի ունեցավ հայկական ԶՈՒ-ի դուրսբերումը հայկական ինքնիշխան տարածքից»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ