«ԱԱԾ հայտարարությունը չի բխում մեր անվտագության շահերից, այն անատամ է և ոչինչ չասող», – այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ԱԺ նիստում վարման կարգով ունեցած իր խոսքւոմ:
Պատգամավորն, ի դեպ, «Հայաստան» խմբակցության անունից առաջարկեց գտնել ձևաչափ, որպեսզի կայանա հանդիպում ոչ միայն ԱԱԾ տնօրենի, այլև՝ ՊՆ-ի, դատախազության և ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ, քանի որ, ըստ նրա, առերևույթ հանցագործություն է կատարվել ադրբեջանցիների կողմից, և, ըստ լուրերի, ադրբեջանցիները գանձումներ են անում վարորդներից:
«Հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում՝ հատկապես, որ ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
Ալեն Սիմոնյանն ընդունեց առաջարկը և նշեց, որ կքննարկեն ու կփորձեն գտնել հանդիպման համապատասխան ձևաչափ:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը