18 06 2018

Ինչպե՞ս է ՊՆ ենթակայության ապրանքը հայտնվել Մանվել Գրիգորյանի տարածքում. ՊՆ խոսնակի մեկնաբանությունը

Ինչպե՞ս է ՊՆ ենթակայության ապրանքը հայտնվել Մանվել Գրիգորյանի տարածքում. ՊՆ խոսնակի մեկնաբանությունը

Մանվել Գրիգորյանի սեփական տարածքից հանյտնաբերված իրերը և առարկաները, որոնք ուղիղ ՊՆ-ինն են և արտադրված են զինված ուժերի կարիքների համար, օրինական կարգով փոխանցվել են ԵԿՄ-ին երկու հիմնական ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով ճանապարհները.

«1. ԵԿՄ-մ արդեն 20 տարի բանակումներ է իրականացնում ակտիվ պահեստազորի, որի համար դիմում է ՊՆ-ին և ստանում տարբեր տեսակի պիտույքներ:

2. Ապրիլյան պատերազմի ժամանակ և դրա ընթացքում եղել են կամավորական խմբեր, որոնք ՊԲ-ի պաշտոնական մատակարարմնան վրա են եղել, ստացել են սնունդ, հանդերձանք և այլն:

Կոնկրետ այս երկու պարագաներից որի պիտույքի և սնունդի մասին է խոսքը, որ գտել են, չեմ կարող ասել: Դա ցույց կտա քննությունը»:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ տրամադրելով պիտույքներ, ՊՆ-ն վերահսկելու մեխանիզմ և լծակներ չունի:

Նշեց նաև, որ բացի ԵԿՄ-ից, այլ կազմակերպություններ ևս ստացել են ՊՆ պիտույքներից, սակայն երկրապահների չափաբաժինն ամենամեծն է:

Ինչ վերաբերում է նվիրաբերված իրերին՝ սնունդ, տեխնիկա, հագուստ և այլն, ՊՆ-ի ենթակայության ներքո չեն օգնությունները:

Հայտնաբերված զենք-զինամթերքի մասին էլ, խոսնակն ասաց. «Քննությունը ցույց կտա՝ որն էր օրինական, որը՝ ոչ, բայց կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ օրինական լինել չեն կարող, օրինակ՝ նռնականետը»:

 

Հիշեցնենք՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերվել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդ է հայտնաբերվել կամ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ