Հեռուստամեկնաբան Գոհար Սրապիոնյանը գրում է.
«Արարատի մարզպետը հրաժարական է տվել, տարբեր աղբյուրներ հավաստում են, որ ստրատեգիական տարածքներ են պատրաստվում զիջել. արարատցին գնացել ճանապարհ է փակել՝ խաղողի մթերման հետ կապված (ստամոքսի հարցեր):
Որ էդ խաղողի դաշտերը շուտով թուրքին են մնալու, դա էլ չեն ֆայմում:
Հիմա ասեք՝ սենց ցեղատեսակին, որի հատուկենտ ներկայացուցիչներ են ազգի բնորոշ վարքագիծ դրսևորում, հասնում է՞ պետականություն:
Մի ցեղատեսակի, որ երկիր, անվտանգություն, սահմաններ աչքի լույսի պես պահող ղեկավար-առաջնորդների արածն ուրացավ ու իր «աբիժնիկության» վրեժը երկիր պահածներից հանեց, ի՞նչ իրավունք ունի դրոշ ու զինանշան, օրհներգ ու սուբյեկտայնություն վայելելու:
Դե, որ էդքան ստամոքսի ստրուկ եք, գնացեք թուրքի տաջիկ դարձեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը