09 09 2021

Այս փուլում առաջնային ենք համարում եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների աներկբա կատարումը․ Զախարովա

Այս փուլում առաջնային ենք համարում եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների աներկբա կատարումը․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում հաշտության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին:

«Ցավոք, կողմերի միջև պահպանվում են քաղաքական հարցերի շուրջ սկզբունքային տարաձայնությունները, ուստի տվյալ փուլում առաջնային ենք համարում 2020 թվականի  նոյեմբերի 9-ի և 2021 թվականի   հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների աներկբա կատարումը։

Իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Հույս ունենք, որ այդ քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական կապերի և վերջնական քաղաքական կարգավորման համար», - ասել է Զախարովան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ