09 09 2021

Կապիտուլյանտին կապիտուլյանտ անվանելը քրեականացնում են, արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքը՝ ոչ. Մելիքյան



Արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունք կա, ինչի մասին նրանք ամաչում են խոսել: ԱԺ-ում Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Գործընթաց կա, որը համոզված եմ, որ ուղղորդված էր։ 2018թ․-ին նախորդած կապույտ մազերով աղջկա դեպքը հակաարցախյան տրամադրությունների բորբոքում էր, որը հիմա պտուղներ է տալիս և որին մասնակցել են այսօրվա իշխանության ներկայացուցիչները։ Արցախցիները բողոքում են իրենց հանդեպ խտրական վերաբերմունքից: Կապիտուլյանտին կապիտուլյանտ անվանելը քրեականացնում են, բայց լրջագույն խտրականություն կիրրառել մեր գորիսեցիների, տավուշեցիների, արցախցիների նկատմամբ այնքան էլ միանշանակ չէ, որ քրեականացված է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ